HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Պավել Մանուկյանին նոր մեղադրանք է առաջադրվել

«Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Պավել Մանուկյանին գործի դատաքննության ընթացքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ նոր մեղադրանք է առաջադրվել: Այս մասին լրագրողներին ասաց Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը: 

«Իմ պաշտպանյալ Պավել Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 343 հոդվածի 3-րդ մասով: Նա մեղադրվում է այն բանի համար, որ հուլիսի 26-ին կայացած դատական նիստին չի ենթարկվել դատարանի օրինական պահանջին, շարունակել է առանց նրա թույլտվության խոսել դատական նիստի ընթացքում, որից հետո, ըստ մեղադրանքի, դատարանի կողմից Մանուկյանին տասը ժամով հեռացնելու դատական սանկցիա կիրառելուց հետո, ոտնձգելով արդարադատության մարմինների նորմալ գործունեության ապահովմանն ուղղված հասարակական հարաբերությունների, ինչպես նաև դատավորի պատվի ու արժանապատվության դեմ, Պավել Մանուկյանն անհարգալից վերաբերմունք է դրսևորել դատարանի նկատմամբ` դատավորին անվանելով «ցռան մոզի»,- մեղադրանքը ներկայացրեց փաստաբանը:

Պետրոսյանն ասաց, որ Մանուկյանն այսօր է որպես մեղադրյալ ներգրավվել, և այսօր էլ գործով նախաքննության ավարտ է հայտարարվել: Գործի նյութերը փաստաբանը դեռևս չի ստացել, բայց իր տեղեկություններով` դատավոր Արտուշ Գաբրիելյանը գործի շրջանակներում չի հարցաքննվել, որպես վկա հարցաքննվել են դատական կարգադրիչները:

Մեկնաբանություններ (1)

SMBAT
Սասնա ծռերը, ազգային հերօսներ են, թե պատերազմի ժամանակ, թե ռեժիմի դեմ մղված պայքարի ընթացքւմ. նրանք ապստամբներ են, և քաղբանտարկիալներ ուստի պետք է ազատ արձակվեն..

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter