HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Եգիպտական մզկիթում ահաբեկչության զոհ է դարձել ավելի քան 184 մարդ

Նոյեմբերի 24-ի առավոտյան ահաբեկչություն է տեղի ունեցել Եգիպտոսի Հյուսիսային Սինայ նահանգի ամենամեծ մզկիթում: Պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 184 մարդ, ևս 120-ը ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ, հաղորդում է «Ֆրանս Պրեսը»՝ հղում անելով Եգիպտոսի պետական հեռուստաընկերությանը: 

Դեպքը տեղի է ունեցել Հյուսիսային Սինայ նահանգի վարչական կենտրոն Էլ-Արիշի մոտակայքում գտնվող Ալ-Ռավդա մզկիթում: Ահաբեկիչները աղոթքի ժամանակ ներխուժել են մզկիթ, գործի դրել պայթուցիկ սարքը, ապա հրազենից կրակ են բացել մզկիթից դուրս վազող մարդկանց վրա: Ուրբաթ օրվա աղոթքի ժամանակ Ալ-Ռավդա մզկիթում մարդկանց թիվը հասնում է մինչև 500-ի:

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսի հրամանով՝ երկրի բոլոր նահանգներում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները: Եգիպտոսում եռօրյա սուգ է հայտարարվել: 

Բեդվինների տեղական ռազմական ուժերի ներկայացուցիչը «Ֆրանս Պրես»-ին փոխանցել է, որ հարձակման ենթարկված մզկիթը հայտնի է որպես սուֆիզմի հետևորդների հավաքատեղի: Սուֆիզմը մահմեդական հոսանք է, որում արմատական իսլամիստները կռապաշտության տարրեր են տեսնում:

Զինյալ խմբերը հաճախակի են հարձակումներ գործում Հյուսիային Սինայում: Նրանց զոհերը հիմնականում դառնոմ են ոստիկանական և զինվորական ուժերը, ինչպես նաև քրիստոնյա եգիպտացիները: Երկրի իշխանությունները արդեն ավելի քան երեք տարի է՝ նահանգում հակաահաբեկչական գործողությոններ են իրականացնում: Վերջին ժամանակներին ծայրահեղականների հարձակումներին զոհ են գնացել հարյուրավոր մարդիկ, մասնավորապես ուժային կառույցների աշխատակիցները: 

Թարմացված, 22:20. BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Ալ-Ռավդա մզկիթում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թիվը հասել է 235-ի:

Լուսանկարը՝ «Ֆրանս Պրես»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter