Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Ադրբեջանցի զինծառայողի դին «Կարմիր խաչ»-ը կփոխանցի Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև երկուստեք համաձայնության դեպքում



Հայաստանի Պաշտպանության նախարարությունը դիմել է «Կարմիր խաչ» միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակին՝ Հայաստանի մարտական դիրքերից մեկի հարակից տարածքում հայտնաբերված ադրբեջանցի զինվորականի դին ադրբեջանական կողմին փոխանցելու համար: «Հետք»-ի հետ զրույցում ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ մինչ այդ դեպքը ադրբեջանական ՊՆ-ն փնտրել է զինվորականին, դիմել ԿՄԽԿ-ին:

Հիշեցնենք, որ զինծառայողը հայտնաբերվել է նոյեմբերի 23-ի առավոտյան՝ Հայաստանի հարավ-արևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց: Թե ինչպես է ադրբեջանցի զինծառայողի դիակը հայտնվել Հայաստանի դիրքերից մեկի տարածքում, դեռ պարզ չէ, նախարարությունը մանրամասները ճշտում է:

«Կարմիր խաչ»-ի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին ասաց, որ համաձայն ԿՄԽԿ հանձնագրի՝ որպես անկախ միջնորդ պատրաստակամ են գործել՝ ադրբեջանցի զինվորականի  մարմինը մյուս կողմին փոխանցելու համար:

«Երբ լինի համաձայնություն Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև, մենք որպես միջնորդ պատրաստակամ ենք գործել»,-ասաց Ամատունին:

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք ԿՄԽԿ-ի Բաքվի գրասենյակը դիմե՞լ է Երևանի գրասենյակին ադրբեջանցի զինվորականի մարմինը փոխանցելու համար, Ամատունին պատասխանեց, որ չի կարող ոչ հերքել, ոչ էլ հաստատել դա:

«Առհասարակ, մեր պատվիրակությունների միջև կապն անընդհատ է, բայց կոնկրետ դեպքի երկխոսության փուլերի մասին չեմ կարող ասել ավելին»,-ասաց նա:

Ըստ ՊՆ օպերատիվ-հետախուզական տվյալների՝ վերոնշյալ զինծառայողը ադրբեջանական զինված ուժերի կապիտան է, վաշտի հրամանատար, զորամասում տեղի ունեցած հանցագործությունից հետո դիմել է փախուստի: 


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ