HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

36-ամյա պայմանագրային զինծառայողը հանկարծամահ է եղել զորամասում

Վանաձորի զորամասերից մեկում երեկ՝ նոյեմբերի 24-ին, հանկարծամահ է եղել Զինված ուժերի պայմանագրային զինծառայող Գառնիկ Պետրոսյանը։ Այս մասին «Հետք»-ին հայտնեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ Հովհաննիսյանի խոսքով՝ զինծառայողը սրտի կաթված է ստացել, փրկել չի հաջողվել։ 36-ամյա Գառնիկ Պետրոսյանը Լոռու մարզի Շահումյան համայնքի բնակիչ է։ Համայնքի ղեկավար Էդիկ Մանուկյանն ասաց, որ Գառնիկը Շահումյան համայնքում է ծնվել, այնտեղ էլ ապրում է ընտանիքի հետ։ Ամուսնացած է, երկու դուստր ունի, մի քանի տարի է, ինչ պայմանագրային զինծառայող է։

Մանուկյանի խոսքով՝ դեպքը եղել է զորամասում, մինչ հասցրել են հիվանդանոց, վերջինս արդեն մահացած է եղել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter