HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Միջին աշխատավարձը հունվար-հոկտեմբերին կազմել է մոտ 190 հազար դրամ. վիճծառայություն

Այս տարվա հունվար-հոկտեմբերին միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում կազմել է 189 972 դրամ։  Ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ)  հաշվարկներով՝ 2016 թվականի հունվար-հոկտեմբերի համեմատ միջին աշխատավարձը Հայաստանում 2.6%-ով աճել է։

Մասնավորապես, աճել է ոչ պետական հատվածի միջին աշխատավարձը, իսկ պետական հատվածում այն նվազել է։

Այս հունվար-հոտեմբերին, ըստ վիճծառայության, պետական հատվածի միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 159 597 դրամ՝  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 0.1%-ով։

Իսկ ոչ պետական հատվածի (կամ մասնավոր հատվածի) միջին աշխատավարձը կազմել է 226 489 դրամ՝ աճելով 3.6%-ով։

Հիշեցնենք, որ միջին ամսական անվանական աշխատավարձը հաշվարկվում է աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ միջոցների ընդհանուր գումարի (ինչպես դրամական, այնպես էլ բնաիրային տեսքով) հարաբերությամբ աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակին:

2016 թվականին, պաշտոնական տվյալներով, միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում կազմել է 174 445 դրամ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter