HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աքորիի դպրոցի ուսումնական պարապմունքները հետաձգվել են մինչև հունվարի 9-ը

Լոռու մարզի Աքորի համայնքի միջնակարգ դպրոցի տնօրենի դեկտեմբերի 20-ին  տեղի ունեցած ընտրությունների արդյունքների պատճառով դադարեցված  ուսումնական պարապմունքները առաջիկա օրերին չեն վերսկսվի: 

Հիշեցնենք, որ դպրոցի աշխատանքային և աշակերտական կոլեկտիվները գտնում են, որ դպրոցի տնօրենի ընտրությունը անցկացվել է կեղծիքներով և  պահանջում են  տնօրենի նոր ընտրություն:

Այսօր դպրոցի արհմիության տեղկոմի նախագահ Շուրա Աբգարյանը «Հետքին» հայտնեց, որ դեկտեմբերի 23-ին` ժամը 12:00-ին, տեղի ունեցած արհմիության ընդհանուր ժողովի որոշմամբ դպրոցի ուսումնական պարապմունքները հետաձգվել են  մինչև հունվարի 9-ը. «Դեկտեմբերի 26-ից սկսվում են  աշակերտների ձմեռային արձակուրդները: Այն վերսկսվելու է 2012 թ.-ի հունվարի 9-ին: Եթե մինչ այդ մեր պահանջները բավարարված չլինեն, մենք հունվարի 9-ին կհրավիրենք   արհմիության և կոլեկտիվի ընդհանուր ժողով և այնտեղ էլ կորոշենք մեր հետագա անելիքները:  Արհմիության տեղկոմը  կատարում է այն, ինչ որոշում է  արհմիության ընդհանուր ժողովը»,-ասաց Շուրա Աբգարյանը: 

Վերջինս նաև հայտնեց, որ դպրոցի ուսուցիչների կողմից ամփոփվել են 2011թ.-ի առաջին կիսամյակի արդյունքները: Լրացված են նաև բոլոր դասամատյանները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter