Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

«Նյու Յորք թայմսի» բեսթսելլեր՝ «Աղմոտ լռության» հեղինակը Երեւանում է



Այսօր ՀԸԲՄ Հայաստան սրահում տեղի ունեցավ  մրցանակակիր գրող, մանկավարժ, բեսթսելլերի հեղինակ Շերոն ՄԴրեյփերի «Աղմկոտ լռություն» գրքի շնորհանդեսը (անգլերեն անվանումը՝ “Out of my mind”)։ Ընթերցողների հետ հանդիպմանը ներկա գտնվելու համար Դրեյփերը ժամանել է Հայաստան։

«Աղմկոտ լռությունն» «Նյու Յորք Թայմսի» բեսթսելլերների շարքում է, 2011թ․-ին արժանացել է «Բենք սթրիթ» կրթության քոլեջի «Ջոսեթթե Ֆրանկի» անվան մրցանակին, «Սան Ֆրանցիսկո» պարբերականի կողմից հռչակվել է որպես տարվա լավագույն գիրք։ Ընդգրկված է տարվա 10 պարտադիր ընթերցանության գրքերի շարքում։

Գիրքը պատմում է տասնամյա մի աղջնակի մասին, ով քայլել եւ խոսել չի կարողանում, բայց ունի կամք, վճռականություն, սրամիտ է։ Անվասայլակների համար չնախատեսված շենքերը, իրեն ծաղրող դասընկերները եւ այլ փորձությունները Մելոդիին դարձնում են կամային եւ ուժեղ։

Վիպակի նախապատմության տեքստում հեղինակը գրում  է

«Մարդիկ ինձ հաճախ են հարցնում․ «Ի՞նչը Ձեզ ոգեշնչեց գրելու «Աղկմոտ լռությունը»։ Ես պատասխանում եմ․ «Մեծ պատմությունները ծնվում են մեր ներաշխարհում թաքնված խորը ճշմարտություններից»։ Հաճախ ճշմարտությունն այնտեղ է, որտեղ չես էլ փնտրում։ Ենթադրում եմ, որ Մելոդիի կերպարը ներսումս առաջացավ, քանի որ ինքս մեծացնում եմ զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխա։ Մելոդին իմ դուստրը չէ։ Մելոդին գեղարվեստական կերպար է։ Նա եզակի փոքրիկ աղջնակ է․ սիրո եւ փոխըմբռնման արգասիք․․․»։

Շերոն Մ․ Դրեյփերը Կորետա Սքոթ Քինգ մրցանակի կրկնակի դափնեկիր է։ Ապրում է Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքում, որտեղ ավագ դպրոցում քսանհինգ տարի շարունակ անգլերեն է դասավանդել։ Հեղինակի ստեղծագործություններին եւ այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Հետգրություն

Գիրքը լույս է տեսել ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում («Ասողիկ» հրատարակչություն)։ Թարգմանությունը՝ Արմենուհի Ավագյանի։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ