Կիրակի, 23 սեպտեմբերի

Խորվաթ գեներալը Հաագայի դատարանում նիստի ժամանակ թույն է խմել և մահացել



Բոսնիացի խորվաթների բանակի գեներալ Սլոբոդան Պրալյակը նոյեմբերի 29-ին Հաագայի միջազգային դատարանում նիստի ժամանակ թույն է խմել և մահացել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Դատարանում քննվում էր Պրալյակի ու ևս 5 բոսնիացի խորվաթների՝ 2013 թվականի դատավճռի բողոքարկումը: Չորս տարի առաջ Պրալյակը մեղավոր էր ճանաչվել 1993 թվականին բոսնիացի մահմեդականների դեմ ռազմական հանցագործություններ կատարելու մեջ և դատապարտվել 20 տարվա ազատազրկման:

Լսելով, որ Հաագայի դատարանը ուժի մեջ է թողնում 4 տարի առաջ կայացված վճիռը, Պրալյակը գրպանից հանել է սրվակը և հայտարարել. «Ես պատերազմի հանցագործ չեմ»: Դրանից հետո խորվաթ գեներալը խմել է սրվակի պարունակությունը: 

«Ես թույն ընդունեցի»,- խմելուց հետո ասել է Սլոբոդան Պրալյակը: Դատարանը անհապաղ որոշում է կայացրել դադարեցնել նիստը և բժիշկներ հրավիրել: Մի քանի ժամ հետո դատարանը հաստատեց խորվաթական հեռուստաընկերություններից մեկի տարածած այն տեղեկությունը, որ 72-ամյա գեներալը մահացել է:

Հարկ է նշել, որ Հաագայի միջազգային դատարանի 73 տարվա պատմության մեջ նմանատիպ արտակարգ դեպք դեռևս չէր գրանցվել: Դեռ չի պարզվել, թե ինչպես էր թույնով լի սրվակը հայտնվել Սլոբոդան Պրալյակի ձեռքերում:

Վերջին շաբաթվա ընթացքում սա Բոսնիական պատերազմին առնչվող առաջին ուշագրավ դատավճիռը չէր: Ավելի վաղ հազարավոր խաղաղ բնակիչների սպանության, մասնավարոպաես 1995 թվականին ավելի քան 7 հազար բոսնիացի մահմեդականներին կոտորելու համար բոսնիացի սերբերի բանակի գեներալ Ռատկո Մլադիչը դատապարտվել էր ցմահ ազատազրկման:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ