HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կառավարության պահուստային ֆոնդից գումար տրամադրվեց ՊՆ-ին ու ԱԻՆ-ին

Կառավարության նիստում 2017 թվականի պետական բյուջեի պահուտային ֆոնդից արտակարգ իրավիճակների և պաշտպանության նախարարություններին հատկացվեց համապատասխանաբար 4 միլիոն 760 հազար դրամ  և 51 միլիոն դրամ:

Ըստ նախագծի արձանագրության՝ գումարն անհրաժեշտ է 2017 թվականի օգոստոսի 14-19-ը Հայաստանի Հանրապետությունում հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու համար Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման նախարարության փրկարարական խմբի Հայաստանի Հանրապետություն ժամանելու հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով:

ԱԻՆ-ին հատկացվող գումարի վերաբերյալ նախագծում նշվում է, որ այն տրամադրվում է «ներկայացուցչական ծախսեր» հոդվածով:

Ինչ վերաբերում է Պաշտպանության նախարարությանը գումար հատկացնելուն, ապա այն հրդեհաշիջման աշխատանքներն իրականացնելու նպատակով «ԻԼ-76» ինքնաթիռի շահագործման համար տրամադրված վառելանյութի  պաշարների վերականգնման համար է:

Նշենք, որ նախագիծը չզեկուցվող էր:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter