Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

1,5 մլրդ դրամ՝ զոհված, հաշմանդամության կարգ ստացած զինծառայողների ընտանիքներին բնակարանով ապահովելու համար



Կառավարության նիստում հաստատվեց որոշում՝ զոհված, ինչպես նաև առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին բնակարանային պայմանների ապահովման նպատակով պետական բյուջեից 1,5 մլրդ դրամ հատկացնելու մասին:

Նախագիծը ներկայացնող պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանի խոսքով՝ գումարի շրջանակում նախատեսվում է Երևանում 76 բնակարան ձեռք բերել, ինչպես նաև 147 ընտանիքի անհատույց պետական ֆինանսական աջակցության գծով մարզերում բնակարանների գնման վկայագրեր տրամադրել:

Բնակարաններ ձեռք բերելու համար նախատեսված է 974 մլն 724 հազար դրամ, իսկ բնակարանների գնման վկայագրեր ձեռք բերելու համար՝  525 միլիոն 276 հազար դրամ:

 


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Րաֆֆի19:42 - 30 նոյեմբերի, 2017
"Կառավարության նիստում հաստատվեց որոշում՝ զոհված, ինչպես նաև առաջին......." ՀԱՐՑ - Զոհված զինվորին Ո՞ՆՑ կարելի է բնակարան հատկացնել․․․․․
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ