HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

ԱԱ-2018-ին ընդառաջ. եզրափակիչ փուլի վիճակահանության արդյունքները

Մոսկվայի Կրեմլի պալատում տեղի ունեցավ ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանությունը, որին մասնակցում էին համաշխարհային ֆուտբոլի մի շարք հայտնի դեմքեր, որոնց թվում էին Դիեգո Մարադոնան, Ֆաբիո Կանավարոն, Կաֆուն, Կարլես Պույոլը, Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը և այլք:

Մինչև վիճակահանության օրը ՖԻՖԱ-ն «Մունդիալ-2018»-ի ուղեգիր նվաճած 32 հավաքականներին բաժանել էր 4 զամբյուղների.

1-ին զամբյուղ. Ռուսաստան, Գերմանիա, Բրազիլիա, Պորտուգալիա, Արգենտինա, Բելգիա, Լեհաստան, Ֆրանսիա:

2-րդ զամբյուղ. Իսպանիա, Պերու, Շվեյցարիա, Անգլիա, Կոլումբիա, Մեքսիկա, Ուրուգվայ, Խորվաթիա:

3-րդ զամբյուղ. Դանիա, Իսլանդիա, Կոստա Ռիկա, Շվեդիա, Թունիս, Եգիպտոս, Սենեգալ, Իրան:

4-րդ զամբյուղ. Սերբիա, Նիգերիա, Ավստրալիա, Ճապոնիա, Մարոկկո, Պանամա, Հարավային Կորեա, Սաուդյան Արաբիա:

Խմբային փուլի վիճակահանության արդյունքներով՝ նույն խմբում չէին կարող հայտնվել միևնույն զամբյուղում ընդգրկված, ինչպես նաև միևնույն Կոնֆեդերացիան ներկայացնող երկու թիմեր, բացառությամբ Եվրոպայի, քանի որ «Հին աշխարհամասը» աշխարհի առաջնությանը ներկայանում է 14 հավաքականով, իսկ վիճակահանության արդյունքում ձևավորվում է 8 խումբ:

Կայացած վիճակահանությունից հետո կազմվեցին հետևյալ 8 խմբերը.

Աշխարհի 2018 թվականի առաջնության առաջին հանդիպմանը կմրցեն A խմբի առաջին երկու թիմերը՝ մրցաշարը ընդունող երկրի՝ Ռուսաստանի հավաքականը և Սաուդյան Արաբիայի ընտրանին: Խմբային փուլի կենտրոնական դիմակայությունը կարելի է համարել B խմբում հայտնված Իսպանիայի և Պորտուգալիայի ընտրանիների հանդիպումը: Աշխարհի 2010 թվականի չեմպիոնը և Եվրոպայի գործող չեմպիոնը աշխարհի առաջնություններում վերջին անգամ հանդիպել են 2010 թվականին: 1/8 եզրափակչի խաղում իսպանացիները հաղթել են 1:0 հաշվով:

Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը իրենց պատմության ընթացքում առաջին անգամ կմասնակցեն Իսլանդիայի և Պանամայի հավաքականները: Հարկ է նշել, որ Իսլանդիան պատմության մեջ աշխարհի առաջնություններին մասնակցած երկների շարքում ամենաքիչ թվով բնակչությունն ունի՝ մոտ 335 հազար:

Աշխարհի 2018 թվականի առաջնությունը կմեկնարկի հունիսի 14-ին և կավարտվի հուլիսի 15-ին: Մրցաշարի հանդիպումները կընդունեն Ռուսաստանի 11 քաղաքներ՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Եկատերինբուրգ, Նիժնի Նովգորոդ, Վոլգոգրադ, Դոնի Ռոստով, Սոչի, Սարանսկ, Սամարա, Կազան և Կալինինգրադ: Առաջնության բացման և եզրափակիչ հանդիպումը կկայանա Մոսկվայի վերակառուցված «Լուժնիկի» մարզադաշտում, որը կարող է տեղավորել 81 հազար հանդիսական:

Հիշեցնենք, որ աշխարհի գործող չեմպիոնը Գերմանիայի հավաքականն է, որը 2014 թվականին Բրազիլիայում կայացած առաջնության եզրափակչում 1:0 հաշվով պարտության մատնեց Արգենտինայի ընտրանուն:

Նկարները՝ ՖԻՖԱ-ի թվիթերյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter