HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Միհրան Պողոսյանը փորձում է սահմանափակել հարկադիր կատարողի վարչարարության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման չափը

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում գործում է նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ: ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ է ներկայացրել խորհրդարան: Նա առաջարկում է ֆոնդում գոյացած միջոցների 40%-ն օգտագործել համակարգի զարգացման և ծառայողների նյութական խրախուսման, 40%-ը՝ կատարողական ծախսերի, իսկ 20%-ը՝ հարկադիր կատարողի վարչարարության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման համար։

«Հարկադիր կատարողի վարչարարության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման համար հատկացված միջոցների չօգտագործված մասը հավասարաչափ ուղղվում է կատարողական ծախսերի ու համակարգի զարգացման և ծառայողների նյութական խրախուսման համար»,-նշված է օրենքի նախագծում։

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը, ըստ պատգամավորի, պայմանավորված է դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդում գոյացած միջոցների բաշխման սահմանաչափերը և դրանց հարաբերակցությունը օրենքով ամրագրելու անհրաժեշտությամբ։

Ներկայիս գործող օրենքով ֆոնդում գոյացած միջոցների բաշխման սահմանաչափերը ամրագրված չեն և այդ հարցը թողնված է կառավարության որոշման կարգավորմանը: Միհրան Պողոսյանը համոզված է, որ այդ պայմաններում կարող են առաջանալ այնպիսի իրավիճակներ, երբ հարկադիր կատարողի կողմից վարչարարության հետևանքով պատճառված վնասն այնքան մեծ լինի, որ դրա փոխհատուցման արդյունքում միջոցներ չմնան մյուս ուղղություններին հատկացնելու համար: Դրա հետևանքով կխաթարվի ԴԱՀԿ ծառայության բնականոն աշխատանքը։

լուսանկարը՝ Սարո Բաղդասարյանի / Հետք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter