HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հունվար-սեպտեմբեր ամիսներին 53 ոլորտում հարկային եկամուտներն աճել են ավելի քան 50 մլրդ դրամով

Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ԿԱ պետական եկամուտների կոմիտեի խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունում հաշվառված հարկ վճարողների շրջանում ոլորտային վերլուծությամբ 30 ոլորտում 18.2 մլրդ դրամ հարկային եկամուտների նվազում է արձանագրվել: Նվազել են, մասնավորապես, կապի, շինարարության, կառուցապատման, հրատարակչության և դեղերի ներմուծման ոլորտների հարկային եկամուտները:

Փոխարենը 2016թ. 9 ամիսների համեմատ 2017թ. հունվար-սեպտեմբերին 53 ոլորտում հարկային եկամուտներն աճել են 51.1 մլրդ դրամով: Աճ է գրանցվել, գլխավորապես, հանքաարդյունաբերության, ծխախոտի արտադրության, էներգետիկայի, բանկային գործունեության, ներմուծման և առևտրի ոլորտներում: Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter