HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Մալթացի հետաքննող լրագրողի սպանության գործով 8 մարդ է ձերբակալվել

Մալթայի ոստիկանությունը 8 մարդու է ձերբակալել, ովքեր կասկածվում են հոկտեմբերի 16-ին հետաքննող լրագրող Դաֆնե Կարունա Գալիցիայի սպանությանը առնչություն ունենալու մեջ: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ հղում անելով Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատին:

Մուսկատը հայտնել է նաև, որ ոստիկանությունը գործողություններ է իրականացնում Մարսա քաղաքում, ինչպես նաև Բուջիբա և Զեբուջ շրջաններում: Լրագրողի սպանության գործով այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:

Ավելի վաղ Մալթայի կառավարությունը 1 միլիոն դոլար էր խոստացել այն մարդուն, ով լրագրողի սպանության գործի վերաբերյալ որևէ օգտակար տեղեկություն կտրամադրեր: Իր հերթին նմանատիպ նախաձեռնությամբ էր հանդես եկել նաև WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, ով 20 հազար եվրո էր խոստացել:

Հիշեցնենք, որ Դաֆնե Կարուանա Գալիցիան զոհվել էր իր ավտոմեքենայի մեջ տեղադրված ռումբի պայթյունից: Լրագրողը հետաքննում էր Մալթայում կոռուպցիոն երևույթները, որոնց արդյունքը դարձավ «պանամական փաստաթղթերում» առկա տեղեկությունների հրապարակումը: Նրա հետաքննությունների առանցքը Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատի՝ պանամական օֆշորներն ու Ադրբեջանի իշխանությունների հետ ունեցած կապերն էին:

Լրացում, 20:00. վերջին տեղեկություններով՝ Դաֆնե Կարուանա Գալիցիայի սպանության գործով ձերբակալվել է ևս 2 մարդ: Առաջիկա 48 ժամվա ընթացքում ձերբակալված 10 անձանց մեղադրանք կառաջադրվի:

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter