HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարզվում են Արարատի մարզի 70-ամյա բնակչի մահվան հանգամանքները

Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու մարզի 70-ամյա բնակչի մահվան հանգամանքները:

Ինչպես տեղեկացնում է Քննչական կոմիտեն, 2017թ. դեկտեմբերի 02-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Արարատի մարզի տներից մեկի պատշգամբում հայտնաբերվել է տղամարդու դի՝ բռնության հետքերով: Պարզվել է, որ մահացածը տան տերն է՝ Արարատի մարզի բնակիչ Պետիկ Աբրահամյանը՝ ծնված 1947թ.:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Համաձայն դատափորձագետների տրամադրած նախնական տվյալների՝ տղամարդու մահը վրա է հասել սրտամկանի ինֆարկտի հետևանքով:

Միաժամանակ տվյալներ են ձեռք բերվել, որ տարեց տղամարդն օրեր առաջ բռնության է ենթարկվել որդու կողմից։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter