HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահին ներկայացրել են հայկական արտադրության նոր զինտեխնիկայի հնարավորությունները

Աշխատանքային այցով դեկտեմբերի 1-ին Արցախի Հանրապետություն այցելած նախագահ Սերժ Սարգսյանը հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում այսօր Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է «Ասպարեզ» ուսումնական կենտրոն, որտեղ նրանց ներկայացրել են հայկական արտադրության նոր զինտեխնիկայի մարտավարատեխնիկական բնութագրերը և նշանակությունը, որից հետո նախագահները դիտաշտարակից հետևել են դրանց կիրառման ընթացքին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը: 

Սերժ Սարգսյանը խրախուսական նվերներ է հանձնել ծառայության մեջ աչքի ընկած զինծառայողներին, այնուհետև Արցախի արևելյան և կենտրոնական հատվածներում ներկա է գտնվել նոր զորանոցների և զինվորական ակումբի բացման արարողություններին: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը շրջայց են կատարել նորաբաց զորանոցներում, ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին: Նախագահ Սարգսյանը խրախուսել է զորամասի լավագույն սպաներին, պայմանագրային և ժամկետային զինծառայողներին: 

Ստեփանակերտում հայկական երկու հանրապետությունների նախագահները, մարշալ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 120-ամյակի կապակցությամբ, այցելել են մեծ զորավարի հուշարձանին` ծաղիկներ դրել և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter