HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ապահովագրական գործունեության ոլորտի ծավալը շարունակում է աճել

Ծառայությունների ոլորտն այս տարվա առաջին 10 ամիսներին շարունակաբար ծավալային աճ է ունեցել։ Ոլորտի ընդհանուր շրջանառությունն այդ ամիսների կտրվածքով կազմել է 1 տրիլիոն 182 միլիարդ դրամ։ Նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատությամբ՝ այդ ցուցանիշը 14 տոկոսով ավելի է։

Ազգային վիճակագրական ծառայության վարած վիճակագրությամբ՝ ծառայությունների ոլորտի հիմնական շրջանառությունն ապահովող ոլորտներն են՝ կացության և հանրային սննդի կազմակերպումը, մշակույթը, զվարճություններն ու հանգիստը, կրթությունը, առողջապահությունը և բնակչության սոցիալական սպասարկումը, տեղեկատվությունն և կապը, տրանսպորտը, անշարժ գույքի, վարչարարական և օժանդակ գործունեությունները, մասնագիտական, գիտական և տեխնիկական, ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտները։

Այս ոլորտներից ամենամեծ շրջանառությունն ապահովել է ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտը։ Դրա ծավալը տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին եղել է ընդհանուրի 21 տոկոսը կամ մոտ 249 միլիարդ դրամը։ Ընդհանրապես այս ոլորտը տարվա բոլորի ամիսներին կարողացել է ապահովել ոլորտի ընդհանուր շրջանառության հիմնական ծավալը։

Մշակույթի և հանգստի ոլորտը ևս ապահովագրական ոլորտին ոչ մեծ ծավալով է զիջել՝ ունենալով 19,8 տոկոս շրջանառություն։ Այն էլ նախորդ տարվա նույն ամիսների համեմատությամբ 21 տոկոսով ավելին է։ Նշենք, որ սա ոլորտի բոլոր ենթակառուցվածքներից ամենամեծ աճն է։

Պաշտոնական վիճակագրությամբ 2016-ի հունվար-հոկտեմբերի համեմատությամբ ոլորտի բոլոր ենթակառուցվածքները կարողացել են ծավալային աճ գրանցել, միայն մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության ոլորտի աճն է որը դանդաղում և շարունակում է ամենաքիչ տեմպերով ավելանալ։ 

Տարվա 10 ամիսներին ոլորտի շրջանառությունը աճել է

Ինչպես արդեն նշեցինք, ծառայությունների ոլորտի ծավալը շարունակաբար աճել է` տարվա առաջին ամիսներից սկսած։ Եթե, օրինակ, հունվարին ոլորտի շրջանառությունը եղել է 96 միլիարդ դրամ, ապա հոկտեմբերին այն հասել է 140 միլիարդի։ Հոկտեմբերի այդ ծավալը տարվա 10 ամիսների կտրվածքով՝ ամենամեծն է և նախորդ տարվա ամիսների համեմատ գրանցված ամենամեծ աճը։

Ծառայությունների ոլորտի շրջանառությունը, եթե դիտարկենք ըստ եռամսյակների, ապա տարվա ամառային ամիսներն առավել բարենպաստ են եղել ոլորտի համար։ Այդ երեք ամիսների կտրվածքով դրա ծավալը կազմել է մոտ 393 միլիարդ դրամ։

ԱՎԾ-ի առանձնացված վիճակագրությամբ այս տարվա հունվար-հոկտեմբերին ծառայությունների ոլորտի շրջանառությունը, նախորդ տարվա նույն ամիսների համեմատությամբ, ունեցել է 8-25 տոկոսանոց աճ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter