HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը զորացրման զեկուցագիր է ներկայացրել

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի «հորդորով» ներկայացրել է զորացրման մասին զեկուցագիր։ Այս մասին մարշալ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 120-ամյակին նվիրված ոգեկոչման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Սարգսյանը։ Նախարարը տեղեկացրեց, որ վերջնական որոշումը կայացնելու է  հանրապետության նախագահը։ Իսկ թե որն է եղել իր հորդորի պատճառը, նախարարն ասաց․

«Աշխատանքային պայմանավորվածությունների չկատարում, որը անհամատեղելի էր հետագա համատեղ ծառայության համար»։

Հայկազ Բաղմանյանը ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր դեռևս 2009 թվականի հունվարի 26-ից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter