HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանկապղծությունից մինչև սրբապատկերի կեղծում. Սամցխե-Ջավախքի հայաբնակ գյուղն ընդդեմ հոգևորականի

Սամցխե-Ջավախքի հայաբնակ Ծղալթբիլա գյուղի բնակիչները դիմել են Վրաստանի դատախազ Իրակլի Շոթաձեին և խնդրել են հետաքննել իրենց գյուղում ծառայող կաթոլիկ հոգևորականի վարքը: Ծղալթբիլան Ախալցխայի շրջանի հայաբնակ կաթոլիկ գյուղ է, որտեղ 27 տարի է՝ ծառայության է ուղարկվել կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ, ուկրաինացի Հայր Անատոլի Իվանյուկը։

Հաղորդումներից մեկը վերաբերում է հոգևորականի կողմից գյուղի անչափահաս տղաների նկատմամբ իրականացված սեռական ոտնձգության փաստերին, իսկ երկրորդը՝ գյուղի եկեղեցու Տիրամոր սրբապատկերի՝ «Հրաշալի պատկերք»-ի կեղծմանը:

Հիշեցնենք՝ «Հետք»-ն անդրադարձել էր հոգևորականի սեռական ոտնձգության փաստերին՝ ներկայացնելով նաև տուժողներից հարցազրույցներ, սակայն ո´չ Վատիկանը, ո´չ էլ Վրաստանի կամ Հայաստանի կաթոլիկ եկեղեցին որևէ միջոց չձեռնարկեց:

Վարդապետ Անատոլի Իվանյուկին «Հետք»-ի ընթերցողներն արդեն ծանոթ են այլ դրվագից, երբ վերջինս հրաժարվել էր հուղարկավորել գյուղացիներից մեկին և հրահանգել էր չբացել եկեղեցու դռները հանգուցյալի վերջին հրաժեշտը կազմակերպելու համար։

Հաղորդման մեջ նշվում է սեռական ոտնձգության ենթարկված 10 երիտասարդի մասին, ովքեր վախից կամ ամոթից լռել են տարիներ շարունակ: Սակայն նրանցից ոմանք պատրաստակամություն են հայտնել վկայություն տալու:

Ծղալթբիլա գյուղի 60 բնակիչ էլ ստորագրել է առանձին հաղորդման տակ, որտեղ գյուղացիները հայտնել են, որ գյուղում իրավիճակը լարվել է սրբապատկերի պատճառով: Հինգ տարի առաջ այն անհետացել է եկեղեցուց և ավելի ուշ կրկին վերադարձվել, սակայն այլ վիճակում: Սրբապատկերի վրա բացակայում են բոլոր թանկարժեք զարդարանքները, իսկ բնօրինակի համեմատությամբ կան գունային լուրջ անհամապատասխանություններ: Բնակիչները խնդրել են մասնագիտական հանձնաժողով ստեղծել՝ պարզելու Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղի եկեղեցում գտնվող «Տիրամոր» սրբապատկերի իսկությունը: Բացի դրանից, անհետացել է եկեղեցու թանկարժեք ջահը:

Ծղալթբիլայում ծնված գեղանկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ Վիկտոր Հովհաննիսյանը ևս միացել է այս հաղորդմանը և նշում է, որ կատարվել է Վրաստանի պետությանը պատկանող արժեքի յուրացում: 

«2012թ.-ից այս մասին բարձրաձայնում եմ: Գրավոր դիմել եմ Գյումրիի (Հայաստան) կաթոլիկ կենտրոնին, հարապարակել համացանցով, տեղյակ է Վատիկանը: Ենթադրում եմ, որ Գյումրիի կաթոլիկ կենտրոնին գոհացրել է սրբապատկերի կեղծումը, և լռելը համարել է տեղի ունեցածը կոծկելու ամենահեշտ տարբերակը: Ես գեղանկարիչ եմ, գիտեմ բնօրինակի արժեքն ու նրա հետ վարվելու կանոնները: Եթե անգամ վերականգնում է կատարվել, դա պետք է աներ ոչ թե ներկարարը, այլ հնությունը վերականգնող հաստատությունը` վերադարձնելով կտավի զարդ հանդիսացող հարդարանքը` իր արժեքավոր քարերով ու ձուլվածքով»,- գրել է նա: 

Առայժմ հաղորդումները միայն ուսումնասիրման փուլում են: Իրավապահների կողմից գյուղ այցելություններ եղել են, սակայն դեռևս քրեական գործ չի հարուցվել: 

Մեկնաբանություններ (1)

Овак
Добрый вечер всем,с начала хочу сказать что Овсеп данный момент отстранён от службы,он просто грабитель ,не получилось в России приехал к себе домой,потому что он не кому не нужен,если наши цхалтбильские служители были честными,к ним фсб не приехал бы с проверкой,а этот Иван (чистый баран)пусть сначала учиться говорить на армянском,а потом будет болтать .......

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter