HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Խորհրդարանն ընդունեց «ԵՏՄ մաքսային օրենսգրքի» պայմանագիրը, ռուսական 100 միլիոն դոլարի պետական արտահանման վարկի համաձայնագիրը և այլ օրենքներ

Խորհրդարանն այսօր աշխատանքները սկսեց երեկ՝ դեկտեմբերի հինգին, քննարկված նախագծերի քվեարկությամբ։ «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին հարցն ընդունվեց 82 կողմ,  5 դեմ ձայների հարաբերակցությամբ, դեմ քվեարկեցին միայն «Ելք» խմբակցության անդամները։ 

«Հարկային ծառայության մասին» և «Մաքսային ծառայության մասին» օրենքների նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 65 կողմ 25 դեմ  ձայներովկողմ էին իշխող ՀՀԿ-ն և կոալիցոն գործընկերները՝ ՀՅԴ-ականները։

«Հայաստանի Հանրապետության և ՆԱՏՕ-ի ապահովման և մատակարարման կազմակերպության միջև` համագործակցության աջակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը խորհրդարանը միաձայն ընդունեց՝ 90 կողմ: Հիշեցնենք, որ այս համաձայնագրի շրջանակներում 1.5 մլն եվրո գումար է տրամադրվելու Հայաստանի պաշտպանության նախարարությանը՝ պիտանելիությունից դուրս եկած 140 միավոր ԶՈւ տեխնիկա ու 21 միավոր զրահապատ մարտական մեքենաներ ոչնչացնելու նպատակով։

Ինչպես նախագիծը ներկայացնելիս Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը հստակեցրեց, ՊՆ-ում առկա է որոշակի քանակությամբ սպառազինություն և տեխնիկա, որոնք ենթակա են ոչնչացման կամ կրճատման, բայց դրանց կրճատումների գործառույթները չեն համապատասխանում Եվրոպայի սպառազինության սովորական զինված ուժերի մասին պայմանագրով նախատեսված գործառույթներին:

Խորհրդարանը միաձայն ընդունեց նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը՝ 92 կողմ ձայներով։ Այս համաձայնագրի շրջանակներում Ռուսաստանը ﬕնչև 100 ﬕլիոն դոլարի պետական արտահանման վարկ է տրամադրելու Հայաստանի կառավարությանը՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման համար

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի նախագիծը, այս նախագիծը ևս միաձայն ընդունվեց՝  92 կողմ կողմ ձայներով։

Նախագծի հեղինակներն առաջարկում են երկարացնել օրենքի գործողության ժամկետը մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31ը՝ հնարավորություն ընձեռելով մինչ այդ ժամկետը 27 տարեկանը լրացած արական սեռի ՀՀ այն քաղաքացիներին, որոնք գտնվում են Հայաստանից դուրս, վերադառնալ հայրենիք՝ բացառելով վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդումը։  Ինչպես երեկ վստահեցրին Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը և ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ այս օրենքում փոփոխությունը վերջին անգամ է կատարվում, օրենքով նշված ժամկետից հետո օրենքն իր ուժը կորցրած է ճանաչվելու։

Խորհրդարանն ընդունեց «ԵՏՄ մաքսային օրենսգրքի» պայմանագիրը, ռուսական 100 միլիոն դոլարի պետական արտահանման վարկի համաձայնագիրը և այլ օրենքներ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter