HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

2017-ի առաջին 10 ամիսներին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4 տոկոսով

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2017թ. հունվար-հոկտեմբեր ամիսների գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքի ցուցանիշները։ Համաձայն այդ վիճակագրության՝ 2017-ի առաջին տասը ամիսներին գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը կազմել է 756 587 միլիարդ դրամ։ Նախորդ տարվա նույն ամիսների համեմատությամբ այն նվազել է 4 տոկոսով։ 

Գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքի ընդհանուր ծավալից ավելի քան 735 միլիարդ դրամն ապահովել է գյուղատնտեսությունը։ 2016-ի հունվար-հոկտեմբերի համեմատ՝ միայն գյուղատնտեսության ծավալը նվազել է չորս տոկոսով։

Գյուղատնտեսության ծավալում հաշվառվում է բուսաբուծության և անասնաբուծության ապահոված շրջանառությունը ևս։ Այս տարվա առաջին տասն ամիսներին բուսաբուծությունը անասնաբուծությունից առավել մեծ շրջանառություն է ապահովել։ Չնայած 2016-ի համեմատությամբ բուսաբուծության ծավալը կրճատվել  է, իսկ անասնաբուծությանը՝ ավելացել։ 

 Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը տարվա տասն ամիսներին շարունակաբար աճել է։ Հոկտեմբերը  գյուղատնտեսության համար առավել բարենպաստ է եղել։ Այդ ամսին գյուղատնտեսական արտադրանքի ծավալը եղել է 153 միլիարդ դրամ, ինչպես նաև նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել մոտ 35 տոկոսով։

Մեծամասամբ գյուղատնտեսական արտադրանքի ծավալը նախորդ տարվա համեմատ նկատելիորեն կրճատվել է։ Տարվա առաջին տասն ամիսներից միայն հունվար-փետրվարին, հունիսին ու հոկտեմբերին է, որ գյուղարտադրանքի ծավալը կարողացել է նախորդ տարվա նույն ամիսների համեմատությամբ աճել։ Մնացած ամիսներին դրա ծավալը կրճատվել է։

Ամենամեծ ծավալային անկումը նկատվել է օգոստոսին։ 2016-ի օգոստոսի համեմատ այն կրճատվել է 25 տոկոսով։ Հիշեցնենք, որ 2017-ի հունվար-օգոստոսին էլ գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը, համեմատած նախորդ տարվա նույն ամիսների հետ, նվազել էր մոտ10 %-ով:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter