HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԻՆ. հանրապետության տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, հանրապետության տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան: 

Դեկտեմբերի 6-ի ցերեկը հանրապետության տարածքում կսկսվեն տեղումներ, որոնք լեռնային և նախալեռնային շրջաններում կլինեն ձյան, հովտային գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 6-ին՝ երեկոյան ժամերից, Հայաստանի ողջ տարածքում կտեղա ձյուն։ Դեկտեմբերի 7-ին՝ կեսօրից հետո, ցիկլոնը կկորցնի իր ուժը, տեղումներն աստիճանաբար կդադարեն, դրանք կպահպանվեն միայն Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում։ Դեկտեմբերի 8-ին կրկին շրջանների զգալի մասում կտեղա թույլ ձյուն։ Դեկտեմբերի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Շիրակի մարզում, Տավուշի մարզի Դիլիջան, Նոյեմբերյան, Լոռու մարզի Ստեփանավան, Սպիտակ, Տաշիր, Վանաձոր, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Գեղարքունիքի մարզի Սևան, Մարտունի, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արագածոտնի մարզի Թալին քաղաքներում, Արագածի տարածաշրջանում, Դիլիջանի ոլորաններում և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղում է ձյուն:

Կոտայքի մարզում առկա է մառախուղ:

Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` ԱԻՆ-ը բոլոր վարորդներին հորդորում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների և 30-ից ավել նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter