HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2017-ի առաջին 10 ամիսներին հարկային եկամուտներն աճել են 9,2 տոկոսով

Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը փոխանցում է, որ խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունը (ԽՄՀՎ ՀՏՎ) 2017 թվականի առաջին 10 ամսում ապահովել է շուրջ 436.6 մլրդ դրամ հարկային եկամուտ, ինչը մոտ 36.8 մլրդ դրամով կամ 9,2 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

2016թ. առաջին 10 ամիսների ընթացքում հարկային գերավճարներն աճել են 6.3 մլրդ դրամով, իսկ 2017թ. նույն ժամանակահատվածում նվազել՝ 19.3 մլրդ դրամով, ինչը, հաշվի առնելով 2017թ. հարկային եկամուտների աճը, կազմում է 62,4 մլրդ դրամ կամ` շուրջ 16 տոկոս:

«Այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին ԽՄՀՎ ՀՏՎ-ում հաշվառված հարկ վճարողների հարկային պարտավորությունները ապառք վարչարարության արդյունքում հնարավոր է եղել կրճատել 5.1 մլրդ դրամով կամ 31,5 տոկոսով»,- ասվում է ՊԵԿ-ի հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter