HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին ժամը 00:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: 

Դեկտեմբերի 7-ին՝ կեսօրից հետո, ցիկլոնը կկորցնի իր ուժը, տեղումներն աստիճանաբար կդադարեն, դրանք կպահպանվեն միայն Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում։ Դեկտեմբերի 8-ին կրկին շրջանների զգալի մասում կտեղա թույլ ձյուն։ Դեկտեմբերի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մ-3 ավտոճանապարհի Վանաձոր-Գոգավան հատվածը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:

Դժվարանցանելի է Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածը:

Ապարան-Ծիլքար և Թալին-Լանջիկ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Շիրակի, Լոռու, Սյունիքի, Կոտայքի մարզերում, Տավուշի մարզի Դիլիջան, Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Ճամբարակ քաղաքներում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Եղեգնաձոր, Վայք, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան քաղաքներում, Դիլիջանի ոլորաններում և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղում է ձյուն:

Կոտայքի մարզի Եղվարդ և Աբովյան քաղաքներում առկա է մառախուղ:

Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների և 30-ից ավել նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter