Երկուշաբթի, 11 դեկտեմբերի

«СПК Курников» ընկերությունը կփորձաքննի իր ապրանքը՝ ստուգելու սալմոնելայի և ՄԱՖԱՄ-ի առկայությունը



Օրերս «Հետք»-ը   հոդված էր հրապարակել, որտեղ ներկայացրել էր լաբորատոր փորձաքննության ենթարկված ներկրված սառեցված հավի մսի 9 նմուշի արդյունքները, որոնցից միայն 4-ն էին ճանաչվել անվտանգ:

Մնացած 5 նմուշում հայտնաբերվել են սալմոնելա խմբի մանրէներ, ՄԱՖԱՄ անթույլատրելի քանակ և հակաբիոտիկներ, որոնց ազատ վաճառքը Հայաստանում արգելվում է, իսկ կիրառումը՝ թույլատրվում միայն բժշկի դեղատոմսով։

Այդ 5 նմուշներից մեկը «СПК Курников» ընկերության կողմից արտադրվող և ներմուծվող ռուսական «Тушка цыпленка Курников» ընկերության սառեցված բրոյլեր հավի միսն էր։

Փորձաքննության արդյունքում պարզվել էր, որ այս նմուշի մեջ  ՄԱՖԱՄ թույլատրելի քանակը գերազանցում է 1,4 անգամ, ինչպես նաև՝ այն պարունակում է սալմոնելա խմբի մանրէներորոնք առաջանում են հենց արտադրական պրոցեսում, այլ ոչ թե տեղափոխման ժամանակ կամ վաճառակետում։

Բացի այդ, կար նաև մակնշման խախտում. այն մասնակի ջնջված էր: Սառեցված ապրանքի դեպքում սա կարող է պայմանավորված լինել  նաև նրանով, որ հալելու պատճառով մակնշումը ջնջվում է:

«СПК Курников» ՍՊԸ-ի հիմնադիր, տնօրեն Էդմոն Գիգոլյանն այսօր զանգահարել էր «Հետք» ՝ նշելով, որ թեև զարմացած է իր ապրանքում արձանագրած խախտումներից, սակայն շնորհակալություն է հայտնում իրականացրած վերահսկողություն համար:

Նա նաև հայտնել է, որ փորձաքննելու է իր արտադրանքն այլ լաբորատորիաներում՝ խնդիրը պարզելու և շտկելու նպատակով: 

Էդմոն Գիգոլյանն ասաց, որ փորձաքննության արդյունքները կտրամադրի «Հետք»-ին:

Հիշեցնենք, որ հրապարակումից անցել է 3 օր, և մինչ օրս Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը որևէ կերպ չի արձագանքել:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ