HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տանզանիայում տեղացել է վերջին 57 տարվա ընթացքում ամենահորդառատ անձրևը. 23 զոհ

Տանզանիայում հորդառատ անձրևների ու ջրհեղեղների պատճառով զոհվել է առնվազն 23 մարդ, տեղահանվել է ավելի քան 4 հազարը: Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Տանզանիայի պետական լրատվամիջոցների տվյալները:

Իշխանությունները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կարող է աճել:

Daily News պետական թերթը հաղորդել է, որ 3 օր անընդմեջ տեղացող անձրևներն ամենահորդառատն են վերջին 57 տարվա ընթացքում և առաջացրել են ջրհեղեղներ:

Դեկտեմբերի 22-ին Տանզանիայի նախագահ Ջակայա Կիկվետեն Դար-էս-Սալամ քաղաքում այցելել է ջրհեղեղից տուժածների ճամբար: Երկրի մայրաքաղաքի փողոցները հեղեղված են պղտոր ջրով: Խանութները փակվել են, իսկ խուճապահար բնակիչները փորձում են կանգնել այն առարկաների վրա, որոնք ջրից ավելի բարձր են:

ՄԱԿ-ը հաշվարկում է, որ թե ինչ կարգի օգնության կարիք կունենա Տանզանիայի կառավարությունը՝ ճգնաժամը հաղթահարելու համար:

Փրկարարները մարդկանց տարհանում են այն վայրերից, որտեղ ջրհեղեղի հավանականություն կա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter