Երկուշաբթի, 11 դեկտեմբերի

Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպմանը



Դեկտեմբերի 7-ի առավոտյան աշխատանքային այցելությամբ Վիեննայում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Արտգործնախարարներն անդրադարձան նոյեմբերի 30-ին Մինսկում կայացած Հավաքական անվտանգության խորհդրի նիստի արդյունքներին։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԵԱՀԿ օրակարգայն հարցերի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումների համադրման առնչվող հարցեր, արծարծվեցին տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրներ:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ