Երկուշաբթի, 11 դեկտեմբերի

Վահան Մարտիրոսյանը նշանակվել է ԱՊՀ մասնակից պետությունների տրանսպորտը համակարգող խորհրդակցության նախագահի տեղակալ



Մոսկվայում անցկացվող «Տրանսպորտային շաբաթ-2017» միջոցառման շրջանակներում տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 7-ին մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների տրանսպորտը համակարգող խորհրդակցության 37-րդ նիստի աշխատանքներին։ Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Նիստի ընթացքում քննարկվել են միջազգային տրանսպորտային միջանցքների պայմանների ներդաշնակեցնելուն, տրանսպորտային համալիրի թվային հարթակ ստեղծելու, տրանսպորտի անվտանգությանն ուղղված ԳԼՈՆԱՍՍ-ի տեխնոլոգիաների, ինչպես նաև «2006 թվականի նոյեմբերի 24-ի ԱՊՀ մասնակից պետությունների միջազգային ավտոմոբիլային փոխադրողների լրացուցիչ ուսուցման և մասնագիտական հմտությունների պահանջների ներդաշնակեցման մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության նախագիծը:

ԱՊՀ մասնակից պետությունների տրանսպորտը համակարգող խորհրդակցության 37-րդ նիստում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշանակվել  է ԱՊՀ մասնակից պետությունների տրանսպորտը համակարգող խորհրդակցության  նախագահի տեղակալ:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ