HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրին երկրաշարժից առաջ և հետո

Ալինա Սիմոնյան

Գյումրու «Շիրակ» հյուրանոցի ապամոնտաժումից մնացած շենքը նոր տեսք կստանա: Կառավարությունը որոշել է վթարային շենքի ապամոնտաժումից հետո մնացած շինությունը և դրա սպասարկման համար նախատեսված հողամասը սեփականության իրավունքով տրամադրել «Բասենի Գովք» ՍՊԸ-ին՝ տարածքում հյուրանոցային համալիր, առևտրային կենտրոն և սննդի սպասարկման վայր կառուցելու նպատակով: Ընկերությունը պարտավորվել է պահպանել և վերականգնել կիսաքանդ շինությունում առկա թեմատիկ քանդակները:

Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի 1988-ի երկրաշարժի ժամանակ եկեղեցին մասամբ ավերվել է։ Եկեղեցին վերականգնելիս վարպետները հնարավորինս օգտագործել են եկեղեցու քարերը։ Ամենափրկիչը կառուցվել է Անիի Մայր տաճարի նմանությամբ։

Գյումրու քաղաքապետարանի նոր շենքը, որը շահագործման է հանձնվել 2009 թվականին, ճակատային մասով հիշեցնում է Գյումրու մինչերկրաշարժյան քաղխորհրդի շենքը:

Հրապարակը վերականգնվել է 2000 թվականին։ 2002 թվականին այս հրապարակում կանգնեցվել է Շառլ Ազնավուրի արձանը (քանդակագործ՝ Սամվել Պետրոսյան): Ի դեպ, կամարը մինչ այդ եղել է նույն տեղում՝ նախկին «Աստղի» հրապարակում, որն այսօր արդեն Ազնավուրի անվան հրապարակ է կոչվում:

«Հոկտեմբեր» կինոթատրոնը, Յոթ Վերք եկեղեցու գմբեթները... Դիմացի բնակելի շինությունը երկրաշարժի  ժամանակ փլվել է:

16-րդ դպրոցը, կողքին` Չուլոչնին: Դպրոցի տեղում հիմա Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն   է:

Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոնի վերանորոգված շենքը կառուցվել է 1900-1920թթ.: Այն գտնվում է Գայի և Ջիվանի փողոցների հատման կետում: 1920թ. հունվարի 31-ին Ալեքսանդրապոլի (այժմ` Գյումրի) առևտրային դպրոցի շենքում մեծ շուքով կատարվում է Հայաստանի համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը: Շենքը գործել է որպես պետական քոլեջ, Մանկավարժական ինստիտուտ, երկրագիտական թանգարան և նկարչական դպրոց: 2013թ. ավարտվել են վերանորոգման աշխատանքները, և Տեխնոլոգիական կենտրոնը սկսել է իր ակտիվ գործունեությունը:

Հանրախանութը («ՈՒնիվերմագ») 1940-50-ականների կառույց է եղել: Հիմա  նույն տեղում գործում է «Հայբուսակ» համալսարանի «Շիրակացի» մասնաճյուղը, որը հիմնադրվել է 1991 թվականին:

Լենինականի գուլպա-նասկեղենի գործարանի շենքն է (ինչպես գյումրեցիներն են սովոր ասել` Չուլոչնի), մինչ այդ եղել է Ձիթողցյանների գարեջրի գործարանը: Հիմա գործարանը դատարակ է, գործում է մի փոքր մասը:

Լենինականի արխիվային նկարները` Տիգրան Ղասաբյանի ֆեյսբուք էջից, Գյումրու նկարները` հեղինակի

Մեկնաբանություններ (4)

Արմեն
Հարգելի համաքաղաքացիներ ուղղակի առանց մեկնաբանության շրջեք քաղաով մեկ եւ ուշադիր տեսեք որտեղ ինչ է կատարվում, կամաց կամաց (Գյումրին) որը ի դեպ նշանակում է մաքսատուն թրքրեն ու արդեն քաղաքը դարձրել են համայնք: շուտով կդառնանք մի խումբ ընկերներ կամ ավելին մի բուռ քոչվոր ցեղ: Մի քաղաքականացրեք եւ յուրաքանչյուրս մեր մեջ ունենք մեր մեղքի մասնաբաժինը դառնալով էսինչական եւ էնինչական: Ես ունեմ մի կարգախոս ասեմ թե չգիտեմ ինչպես կանվանեք ես ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵՄ եւ ՀԱՅ եմ: Սա պիտի հասկանա եւ զգա յուրաքանչյուր ՀԱՅ անկախ իր զբաղեցրած պաշտոնից եւ այլեւայլությունից:
Արմեն
Եթե բոլորտ ուշադիր եք եղել Ամենափրկիչ եկեղեցու չակատային հատվածում ավելացել է եռանկյունի, որը երբեք չի եղել նախքան երկրաշարժը: Սա արդեն իսկ խոսում է Հայաստանը վերացնելու մասին:
Սվետլանա
Չուլոչնու շենքում հիմա մեծ գործարան է , որտեղ աշխատում են 600 հոգուց ավելի աշխատող, գործարանի անունը՝ ՍՎԵՏ-ՏԵՔՍ է:
Асмик
Как было ,так и осталось и еще хуже,востоновили и все прлучилось чужое .Почему мы так любим чужой???чужие буквы,бренди ,проекти .А где наш родной ??

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter