HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Արարատի գինու գործարան» ՍՊԸ-ն հարկային արտոնություն ստացավ

Կառավարությունն այսօրվա նիստում բավարարեց «Արարատի գինու գործարան» ՍՊԸ-ի հարկային արտոնություն ստանալու դիմումը։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի խոսքով՝ արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և նոր աշխատատեղերի ստեղծման համար:

«Բավարարել «ԱՐԱՐԱՏԻ ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի  նկատմամբ»,- նշված է նախագծի արձանագրության մեջ։

Ըստ նախագծի՝ ընկերությունը մինչև 100 տոննա տարողությամբ 45 հազար 60 հատ ցիստեռն է ներմուծում Բուլղարիայից, որոնց արժեքը կազմում է 1 միլիարդ 150 միլիոն դրամ, և 62 հազար 250 հատ 100 տոննա և ավելի տարողությամբ ցիստեռն կրկին Բուլղարիայից, որոնց արժեքը կազմում է 220 միլիոն դրամ։

Հիշեցնենք, որ «Արարատի գինու գործարանը» նախկինում ևս հարկային արտոնություն է ստացել գործադիրի կողմից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter