HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Հայաստանի և Տաջիկստանի կառավարությունների միջև փոխադարձ այցելությունների համաձայնագիրը վավերացվեց

Հայաստանի և Տաջիկստանի Հանրապետությունների քաղաքացիներն այսուհետ արտերկիր մեկնելու համար վավեր փաստաթղթերի հիման վրա կարող են մուտք գործել, տարանցմամբ անցնել, դուրս գալ կամ գտնվել մյուս կողմի պետության տարածքում անընդմեջ կամ մի քանի այցելությամբ՝ 6 ամսվա ընթացքում 90 օրը չգերազանցող ժամկետով։

Նման որոշում կայացվեց Կառավարության այսօրվա նիստում։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ համաձայնագիրը վավերացվում է երկու պետությունների միջև բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման նպատակով։

Ինչ վերաբերում է փաստաթղթերին, ապա ՀՀ քաղաքացիների համար դրանք են՝

-Կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող դիվանագիտական անձնագիր։

-Հայաստանի Հանրապետության քաղաքացու՝ կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող անձնագիր։

-Դիվանագիտական անձնագիր։

-Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր (օտարերկրյա պետություններում վավերականության նշումով)։

-Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական (միայն Հայաստանի Հանրապետություն վերադարձի համար)։

Տաջիկստանի Հանրապետության քաղաքացիների համար՝

-Տեղեկատվության էլեկտրոնային կրիչ պարունակող դիվանագիտական անձնագիր,

-Տեղեկատվության էլեկտրոնային կրիչ պարունակող ծառայողական անձնագիր,

-Տեղեկատվության էլեկտրոնային կրիչ պարունակող ընդհանուր քաղաքացիական արտասահմանյան անձնագիր։

-1998 թվականի նմուշի դիվանագիտական անձնագիր (մինչև վավերականության ժամկետի ավարտը։

-1998 թվականի նմուշի ծառայողական անձնագիր (մինչև վավերականության ժամկետի ավարտը։

-1998 թվականի նմուշի ընդհանուր քաղաքացիական արտասահմանյան անձնագիր (մինչև վավերականության ժամկետի ավարտը։

-16 տարին չլրացած երեխայի ծննդյան վկայական (ծնողներից մեկի կամ օրինական ներկայացուցչի արտասահմանյան անձնագրում նշում լինելու դեպքում)։

-Տաջիկստանի Հանրապետություն վերադարձի վկայական (միայն Տաջիկստանի Հանրապետություն վերադարձի համար):

Մեկնաբանություններ (1)

Գուրգեն
Խնդրում եմ պարզաբանել ինչ է նշանակում այսուհետ: Որքանով ես փորձեցի պարզել, դեռ այդ համաձայնագիրը չի վավերացվել ԱԺ-ի կողմից ու նշանակում է դեռ ուժի մեջ չէ: Կխնդրեի հոդվածագրը կամ այլ տեղյալ անձ լրացուցիչ տեղեկացներ, թե ինչի հիման վրա կարող են քաղաքացիները օգտվել համաձայնագրից, եթե այն ուժի մեջ չէ դեռ?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter