Երևան քաղաքում կգործի մեկ ընդհանուր իրավասության դատարան՝ իր նստավայրերով
Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել գործադիրի մեկ այլ օրենսդրական նախաձեռնությունը՝ ՀՀ դատական օրենսգրքում և հարակից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ, տեղեկացնում է Կառավարության պաշտոնական կայքը:
Օրենքների նախագծերով նախատեսվում է նվազեցնել դատարանների նախագահներին մակագրվող գործերի քանակի նվազեցման սահմանաչափը` դարձնելով մինչև տասը տոկոս` բացառությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի: Օրինագծերով հանվել է սահմանաչափը գերազանցող չափով գործերի բաշխման տոկոսաչափը սահմանելու Դատարանների նախագահների խորհրդի հայեցողական լիազորությունը:
Սահմանվել է նաև, որ Երևան քաղաքում կգործի մեկ ընդհանուր իրավասության դատարան իր նստավայրերով: Իսկ մինչև երկու միլիոն դրամ գումարի բռնագանձման հայցապահանջներով նախատեսվել է գործերի քննության պարզեցված ընթացակարգ և այլն:
Մեկնաբանել