HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գործադիրը կների բնական աղետներից տուժած հողօգտագործողների սերմացուի և պարարտանյութերի դիմաց ձևավորված պարտավորությունները

Գործադիրի այսօրվա նիստում ընդունվել է որոշում, որով առաջարկվում է պետական աջակցության ծրագրերի շրջանակում 2011-2016 թթ․ աշնանացան ցորենի էլիտա ու առաջին վերարտադրության, գարնանացան գարու, առվույտի, կորնգանի սերմացու և 2015-2016 թթ, պարարտանյութեր ստացած ու բնական աղետներից (կարկտահարություն, ցրտահարություն, սելավ) տուժած հողօգտագործողների 642,048,000 դրամի սերմացուի և 165,255,274 դրամի պարարտանյութերի դիմաց ձևավորված պարտավորությունները ներել, տեղեկացնում է Կառավարության կայքը:

Հիմնավորման համաձայն, մարզերում բնական աղետներից տուժել են մի շարք մարզերի համայնքներ և հողօգտագործողները հայտնվել են ծանր կացության մեջ։ Բացի այդ, համապատասխան փոփոխությունները կկատարվեն նաև Ֆինանսների նախարարության և «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ու «Հրաշք այգի» ՍՊԸ-ների միջև կնքված վարկային պայմանագրերում: 

Անդրադառնալով հարցին՝ վարչապետը նշել է. «Այսուհետ մաքուր էջից ենք սկսում: Կարծում եմ ճիշտ բան ենք անում, բայց հետագայում էլ կուտակումներ չլինեն: Բացառվում է, որ գանք մի վիճակի, որ նորից զիջենք, քանի որ այժմ այդ հարցում բանաձևը փոխել ենք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter