HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտգործնախարար Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին

Վիեննայում ԵԱՀԿ արտգործնախարարների 24-րդ խորհրդի աշխատանքներին մասնակցող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ-ն: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՀԿ շրջանակներում Հայաստանի ներգրավվածությանը, տարբեր հարթություններում առկա համագործակցությանն առնչվող հարցեր:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել, որ «Հայաստանի հետ համագործակցության ծրագիրը» լավ հնարավորություններ է ընձեռում ԵԱՀԿ շրջանակներում փոխգործացության ամրապնդման և խորացման համար:

Էդվարդ Նալբանդյանը և Թոմաս Գրեմինգերն անդրադարձել են ԵԱՀԿ օրակարգային մի շարք հարցերի, արտգործնախարարների 24-րդ խորհրդի արդյունքներին։

Նախարար Նալբանդյանը գլխավոր քարտուղար Գրեմինգերին ներկայացրել է ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելուն ուղղված՝ Հայաստանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը, անդրադարձավ երկու օր առաջ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ունեցած հանդիպումներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter