HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը․ տեղ-տեղ մերկասառույց է

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,որ դեկտեմբերի 9 -ին` ժամը 10:00-ի դրությամբ, Գորիս-Սիսիան և Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղի տեղ-տեղ մերկասառույց է:

Մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրասնպորտային բոլոր միջոցների համար:

Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter