HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդվարդ Նալբանդյանը և Սերգեյ Լավրովը հանդիպել են Վիեննայում

Վիեննայում ԵԱՀԿ արտգործնախարարների 24-րդ խորհրդի  նիստի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր հանդիպում ունեցավ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Հանդիպմանն արտգործնախարարները քննարկեցին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների օրակարգային հարցեր, անդրադարձան երկու երկրների ղեկավարների միջև ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները մտքեր փոխանակցին ԵԱՀԿ գործունեության տարբեր ուղղությունների շուրջ։

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձան ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter