HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Հանցագործությունների մեծամասնությունը գողության դեպքեր են

Այս տարվա առաջին տասը ամիսներին հանրապետությունում գրանցված հանցագործությունների թիվն ավելացել է:

Այս տարվա հունվար-հոկտեմբերին Հայաստանում 16 062 հանցագործություն է գրանցվել։ Նախորդ տարի նույն ամիսներին հանցագործությունների թիվը  եղել է 15 461:

Հանցագործության դեպքերի և հանցատեսակների մասին ամփոփ տեղեկատվություն ազգային վիճակագրական ծառայությանը ոստիկանությունն է փոխանցել:

Գրանցված հանցագործությունների թվի աճը «ապահովել են» ոչ մեծ ծանրության հանցագործությունները: Դրանք նախորդ տարվա համեմատ 1162-ով ավելացել են, սրան հակառակ նվազել է  ծանր, միջին ծանրության և առանձնապես ծանր հանցագործությունների թիվը:

Իսկ հանցագործությունների ընդհանուր քանակից 44-ը կատարվել է հրազենի կամ ռազմամթերքի գործադրմամբ:

Եթե ամփոփելու լինենք հանցագործությունների թիվը՝ ըստ դրանց ծանրության աստիճանի, կստացվի այսպիսի պատկեր՝

Հանցաքանակների թիվը եթե դիտարկենք, ըստ հանցատեսակների, ապա կնկատենք, որ ամենաշատը ավելացել է հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների թիվը: Նախորդ տարվա հունվար-հեկտեմբերի համեմատ այն ավելացել է ավելի քան 400-ով՝ կազմելով 2 776-ի դեպք:

Աճել է նաև սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը՝ հատկապես անձնական գույքի հափշտակությունների քանակը:

Նախորդ տարվա 10 ամիսների համեմատությամբ պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների թիվը ևս ավելացել է: Հակառակ սրան նվազել են անձի, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները:

Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա առաջին տասը ամիսներին առավել մեծ թվով կատարվել է գողություն, խարդախություն, թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, դիտավորությամբ առողջությանը վնաս է պատճառվել և  ճանապարհային երթևեկության, տրանսպորտային միջոցների շահագործման կանոններն են խախտվել։ Դրանց հունվար-հոկտեմբերի տվյալներն այսպիսին են՝

Հանցագործությունների գերակշիռ մասը գողություններն են, որոնք այս տարվա հունվար-հոկտեմբերին նաև ավելացել են։ Իսկ հինգ խոշոր հանցատեսակներից միայն դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու հանցատեսակում է, որ հանցաքանակը նվազել է՝ նախորդ տարվա նույն ամիսների համեմատ: Հանցագործությունների կեսը Երևանում է կատարվել։

Երևանին բաժին է ընկել 16 062 հանցագործությունից՝ 7 879-ը։ Նախորդ տարվա նույն ամիսների համեմատությամբ Երևանում գրանցված հանցագործությունների թիվը նաև ավելացել է։

Հանցագործությունների թվով երկրորդը Կոտայքի մարզն է՝ չնայած այն Երևանին զիջում է մի քանի անգամ։ Հաջորդիվ՝ Արմավիրն է, Լոռին, Շիրակը։ Հանրապետության բոլոր մարզերի հանցագործությունների տվյալներն այսպիսին են՝ Եթե համեմատենք հանցագործությունների 2016 հունվար-հոկտեմբերի մարզային տվյալներն այս տարվա առաջին տասը ամիսների հետ, ապա կնկատենք, որ հանցագործությունների թիվը նվազել է 11 մարզերից (ներառյալ Երևանը) երեքում՝ Արարատում, Գեղարքունիքում և Սյունիքում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter