HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկում` զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների ամրապնդման վերաբերյալ

Դեկտեմբերի 11-ին «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» թեմայով կլոր սեղան-քննարկում է անցկացվել։ Պաշտպանության նախարարության տեղեկացմամբ` դրան մասնակցել են Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար տկն. Նատալյա Վուտովան, ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի ղեկավար, գնդապետ Ալիկ Ավետիսյանը, ծրագրի միջազգային ղեկավար, պրն. Անդրեյ Եսինը, ՀՀ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Քննարկման ընթացքում ընդգծվել է, որ ԶՈՒ-երում մարդու իրավունքների ամրապնդմանն աջակցելու նպատակով Միացյալ Թագավորության կողմից ֆինանսավորվող և ԵԽ-ի կողմից իրականացվող այս ծրագրի նպատակն է ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման բարելավումը և ԶՈՒ-ում մարդու իրավունքների խախտումների, հատկապես՝ վատ վերաբերմունքի կանխման, հայտնաբերման, տեղեկացման և քննության գործընթացների կատարելագուծումը։

Ողջունելով կլոր սեղանի մասնակիցներին՝ գնդապետ Ավետիսյանը կարևորել և արժևորել է խորհրդատվական խմբի կողմից իրականացվող աշխատանքը, ընթերցել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ուղերձը  կլոր սեղանի մասնակիցներին։

Հանդիպման ընթացքում ծրագրի պատասխանատու, Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ներկայացուցիչ պրն. Արմեն Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցները, որում բարձրաձայնված խնդիրների շուրջ ոլորտի պատասխանատուները ներկայացրել են իրենց կարծիքներն ու առաջարկությունները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter