HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Պետական պարտքը հոկտեմբերին 11 միլիոն դոլարով նվազել է

Այս տարվա հոկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է մոտ 6.297 մլրդ ԱՄՆ դոլար։

Սեպտեմբերի համեմատ՝ այն 11.326 մլն դոլարով նվազել է։ Իսկ տարեսկզբի համեմատ՝ պարտքն աճել է ավելի քան 354 մլն դոլարով կամ մոտ 6%-ով։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) հրապարակումից։

Ընդհանուր պարտքի կազմում 5.053 մլրդ դոլարն արտաքին պարտքն է, որը մեկ ամսում նվազել է 14.847 մլն դոլարով։

Իսկ ներքին պարտքը հոկտեմբերի վերջի դրությամբ մոտ 1.243 մլրդ դոլար է։ Սեպտեմբերի համեմատ՝ այն աճել է 3.521 մլն դոլարով։ Ներքին պարտքը հիմնականում ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական պարտատոմսերն են։

Ֆինանսների նախարարության տրամադրած եռամսյակային վիճակագրությունից տեղեկանում ենք, որ երրորդ եռամսյակի վերջի՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ, Հայաստանի արտաքին պարտքի ամենամեծ մասնաբաժինը՝ 35%-ը, Համաշխարհային բանկին ունեցած պարտքն է։ Այստեղ 22.3%-ը Զարգացման միջազգային ընկերակցությանն ունեցած պարտքն է, իսկ 13%-ը՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկինը։

Խոշոր պարտատերերի շարքում են նաև Ասիական զարգացման բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը։

ՀՀ արտաքին պետական պարտքն ըստ վարկատուների 30.09.2017թ. դրությամբ (ընդամենի նկատմամբ, %)
Infogram

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter