HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետին զեկուցվել է գործարար միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքային խմբի գործունեության ընթացքը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ վարչապետի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խմբի կողմից գործարար միջավայրի բարելավման (Doing Business) միջոցառումների մշակման ընթացքի քննարկման նպատակով, փոխանցում է կառավարության պաշտոնական կայքը:

Միջոցառումները միտված են բիզնես սկսելու և զարգացնելու համար պահանջվող վարչարարական ընթացակարգերի պարզեցման, ՓՄՁ-ների խթանման, ներդրողների պաշտպանվածության, շինարարական, քաղաքաշինական թույլտվությունների ստացման ընթացակարգերի, էլեկտրոնային համակարգերի շարունակական ներդրման, վարկերի հասանելիության, սեփականության գրանցման, ենթակառուցվածքներով ապահովման ցուցանիշների բարելավմանը: 

Վարչապետ Կարապետյանը պատասխանատուներից պահանջել է մեկ շաբաթվա ընթացքում ըստ ոլորտների ներկայացնել բոլոր միջոցառումների իրականացման հստակ ժամանակացույց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter