HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանն ընդունել է Պյոտր Սվիտալսկուն

Դեկտեմբերի 12-ին հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը ընդունել է Եվրոպական Միության դեսպան Պյոտր Սվիտալսկուն:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են հարցերի լայն շրջանակ, այդ թվում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման, Եվրոպական միություն-Հայաստան համագործակցության, մասնավորապես՝ վերջերս ստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի, Հայաստանում կոռուպցիայի հաղթահարման եւ ժողովրդավարացման, տարածաշրջանային քաղաքականության հետ կապված հարցեր:

Երկուստեք ընդգծվել է ԼՂ հակամարտության կարգավորման կենսական նշանակությունը՝ Հայաստանի եւ ամբողջ տարածաշրջանի անվտանգության եւ զարգացման համար:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը»,- ասվում է ՀԱԿ-ի տարածած մամուլի հաղորդագրոթյունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter