HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը փոխանցում է, որ դեկտեմբերի 12-ին ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են պաշտպանության, առողջապահության, տարածքային կառավարման և զարգացման նախարարների համատեղ հրամանով ստեղծված Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի մարզերում բժշկական կազմակերպությունների և ՊՆ Զանգեզուրի կայազորային հոսպիտալի ու Բերդի առանձին բժշկական ջոկատի վերակազմակերպման գործընթացն ապահովելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի գործունեության արդյունքները։

Խորհրդակցությանը մասնակցել են պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, շահագրգիռ գերատեսչությունների և մարզպետարանների ներկայացուցիչներ։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են բժշկական հաստատությունների վերակազմակերպման արդյունքում ձևավորվող կազմակերպությունների հնարավոր կառուցվածքների վերաբերյալ առաջարկներ, քննարկվել են բժշկական օգնության և սպասարկման որակի, ծավալների, մատչելիության, կադրային ռեսուրսների բաշխվածության, տեխնիկական հագեցվածության, ամբողջական գործընթացի արդյունավետության վերաբերյալ մի շարք հարցեր։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter