HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գազպրոմ Արմենիա»-ի ներդրումային ծրագիրը հավանության է արժանացել

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տեղեկացնում է, որ 2017 թվականի դեկտեմբերի 13-ի նիստում քննարկել է «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2018-2020 թվականների ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին հարցը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցը, որոշել է համաձայնություն տալ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2018-2020 թվականների ներդրումային ծրագրին32 396.7 մլն դրամ ծավալով` առանց ավելացված արժեքի հարկի։

Ներդրումային ծրագրով նախատեսվում է երեք նոր մայրուղային գազատարների կառուցում, ինչպես նաև Աբովյանի ԳՍՊԿ-ի զարգացման և ընդլայնման ծրագրի շրջանակներում նոր ճնշակայանի և նոր գազահորի շինարարություն։ Նոր բաժանորդների ավելացմանն ուղղված միջոցառումների թվում նախատեսվում է բնական գազի կենցաղային հաշվիչների, պաշտպանիչ արկղերի և ազդանշանային սարքերի և ինքնաշխատ վթարային կափույրների ձեռքբերում։ Ընկերության բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով նախատեսվում է նաև ժամանակակից տեխնիկայի և տեխնոլոգիաների, մեքենամեխանիզմների, համակարգչային, կազմակերպչական տեխնիկայի և այլ գույքի ձեռքբերում։

Որոշման մանրամասներին կարելի է ծանոթանալ հանձնաժողովի ինտերնետային կայքում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter