HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացահայտվել է 4 տարի առաջ տեղի ունեցած սպանությունը, որն իրագործողը վերջերս ինքն է սպանության զոհ դարձել

Ոստիկանությունը պարզել է, որ այս տարվա սեպտեմբերին Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի տներից մեկում սպանված երկու քաղաքացիներից մեկը՝ Սամվել Ալիխանյանը, 4 տարի առաջ գումարի դիմաց սպանել է Երևան քաղաքի մի բնակչի:

2013 թ. հունվարի 18-ին, ժամը 15.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի տղամարդ և հայտնել, որ Վաղարշյան փողոցի 24/3 շենքի բնակարաններից մեկում մահացել է կնոջ հայրը:
Մեկնած օպերատիվ խումբը բնակարանի հյուրասենյակի հատակին հայտնաբերել էր 1949 թ. ծնված Մամիկոն Ասատրյանի դիակը` գլխի բազմաթիվ վնասվածքների հետքերով:

Մ. Ասատրյանի կինը` 1951 թ. ծնված Մանուշակ Մ.-ն, հաղորդում էր տվել, որ հունվարի 17-ի ժամը 15.00-ից հունվարի 18-ի ժամը 15.30-ը բացակայել է բնակարանից և վերադառնալով` հայտնաբերել էր ամուսնու դիակը:

Ոստիկանության Հրազդանի բաժնում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով` պարզվել է, որ ըստ նախնական վարկածի, Մամիկոն Ասատրյանին սպանել է Սամվել Ալիխանյանը` Մ.Ասատրյանի կնոջ` Մանուշակ Մ.-ի պատվերով` 20.000 դոլարի դիմաց:

Դեկտեմբերի 12-ին Մանուշակ Մ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության ՔՀԳՎ և ձերբակալվել` Մ.Ասատրյանի սպանությունը պատվիրելու և կազմակերպելու կասկածանքով:

Քննությունը շարունակվում է:

Սամվել Ալիխանյանի լուսանկարը՝ ոստիկանության տեսանյութից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter