Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Կառավարությունն առաջարկում է կրճատել ամանորյա տոները



Կառավարության նիստում հաստատվեց որոշում, ըստ որի` փոփոխություն կատարվեց տոների և հիշատակի մասին օրենքում։ Նախագիծը ներկայացրեց Կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը։

«Օրենքի նախագծով նախատեսվում է, որ սկսած 2019 թվականի հունվարից՝ հունվարի 3, 4, 5-ը սահմանվեն աշխատանքային օրեր»,- ասաց նա։

Վարչապետը հետաքրքրվեց, թե արդյոք առարկություններ չկա՞ն հարցի վերաբերյալ, ապա, չստանալով որևէ առարկություն, ասաց․ «Այս Նոր տարին ավելի գիտակցաբար կանցկացնենք՝ հասկանալով, որ հաջորդ Նոր տարին կարճ է լինելու»։

Հիշեցնենք, որ մինչ խորհրդարանը չհաստատի այս որոշումը, փոփոխությունները չեն կարող կյանքի կոչվել։


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ