HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կառավարությունը հաստատեց 18 միլիոն 500 հազար եվրո արժողությամբ վարկային համաձայնագիր ընդունելու որոշումը

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց որոշում, որով հավանության արժանացավ Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում» ծրագրով 18 միլիոն 500 հազար եվրո արժողությամբ վարկային համաձայնագիրը։ Նախագիծը ներկայացրեց Ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը։

«Սա վարկային համաձայնագրի երկրորդ փուլն է. առաջին փուլով տրամադրվել է 50 միլիոն եվրո, երկրորդ փուլով պետք է վերականգնվի Կումայրի ոռոգման ջրատարի թունելը, կառուցվի խողովակաշարի համակարգ, որի արդյունքում կապահովվի մոտ 740 հեկտար տարածքի առավել արդյունավետ ոռոգում»,- ասաց փոխնախարարը։

Տեղեկացնենք, որ ըստ վարկային համաձայնագրի արձանագրության՝ վարկը տրամադրվում է մինչև 15 տարի մարման ժամկետով, որից մինչև 5-ը՝ արտոնյալ: Մայր գումարը մարվելու է՝ սկսած 2023թ. մայիսի 15-ից և ավարտվելու է 2033թ. նոյեմբերի 15-ին։

Մեկ այլ որոշմամբ Ֆինանսների նախարարությանը Վերականգնման վարկերի բանկի կողմից տրամադրվեց 5,3 միլիոն եվրոյի չափով դրամաշնորհ։ Գումարն օգտագործվելու է գյուղատնտեսությունում ապահովագրության ծրագրի իրականացման համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter