Չորեքշաբթի, 24 հունվարի

«Բաց դռների օր»` պոլիկլինիկաներում



Դեկտեմբերի 19-ից մինչև դեկտեմբերի 26-ը Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի առաջատար բժիշկների և Երևան քաղաքի գլխավոր մասնագետների մասնակցությամբ հայտարարում է առողջապահական «Բաց դռների օր» ակցիա: Ակցիայի շրջանակում քաղաքացիները հնարավորություն կունենան հետազոտվելու և ստանալու մասնագիտական խորհրդատվություն հետևյալ մասնագետների կողմից՝ վիրաբույժ, ուռոլոգ, գաստրոէնտերոլոգ, գինեկոլոգ, քիթ-կոկորդ-ականջ նյարդաբան, սրտաբան: Ակցիան կանցկացվի ստորև ներկայացված բուժհաստատություններում՝ հետևյալ ժամանակացույցով.

  • 19.12.17թ. «Սուրբ Գր. Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկա  -  ժամը՝ 11:00-15:00
  • 20.12.17թ. «Թիվ 17 պոլիկլինիկա» ՓԲԸ  - ժամը՝ 11:00-15:00
  • 21.12.17թ. «Թիվ 15 պոլիկլինիկա» ՓԲԸ  - ժամը՝ 11:00-15:00
  • 22.12.17թ. «Թիվ 20 պոլիկլինիկա» ՓԲԸ  - ժամը՝ 11:00-15:00
  • 25.12.17թ. «Թիվ 12 պոլիկլինիկա» ՓԲԸ  - ժամը՝ 11:00-15:00
  • 26.12.17թ. «Կառլեն Եսայան» պոլիկլինիկա ՓԲԸ - ժամը՝ 11:00-15:00

Անհրաժեշտության դեպքում քաղաքացիները կուղեգրվեն ստացիոնար բուժման:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ