Երեքշաբթի, 17 հուլիսի

Ամուսնուն սպանելու փորձի մեջ կասկածվում է կինը



Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն  վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ կնոջ կողմից ամուսնուն սպանելու փորձ կատարելու դեպքի առթիվ։

2017 թվականի դեկտեմբերի 15-ին՝ ժամը 15:35-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից ահազանգ է ստացվել առ այն, որ «այտի պատռված վերք՝ ձախից» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Երևան քաղաքի բնակիչ Գ.Գույումջյանը՝ ծնված 1960թ.։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդը նշված մարմնական վնասվածքներն ստացել է տանը՝ կնոջ կողմից դանակով հասցված հարվածի հետևանքով։  

Դեպքի առթիվ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով:

Դեպքի վայրի զննությամբ բնակարանի ննջասենյակում գտնվող բազմոցի վրա հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ խոհանոցում գտնվող լվացքի մեքենայի վրայից հայտնաբերվել ու վերցվել է խոհանոցային դանակ:

50-ամյա կինը ձերբակալվել է ամուսնուն սպանելու կասկածանքով և հարցաքննվել դեպքի շուրջ։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ