HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիվանագետներն այցելել են ռազմական համալսարան

Հայաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի շաբաթվա միջոցառումների շրջանակներում դեկտեմբերի 16-ին ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալասարան են այցելել Հայաստանում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանները, ինչպես նաև Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի փոխգործակցության սպա Ռոզարիա Պուգլիսին: Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Հյուրերը շրջել են ռազմական համալսարանի տարածքում,  ծանոթացել ռազմաուսումնական հաստատության կրթական հնարավորություններին, զրուցել Հրամանատարաշտաբային ֆակուլտետի ունկնդիրների հետ: 

ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալասարանի պետ, գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը բրիֆինգ է ներկայացրել համալսարանի կառուցվածքի, ուսումնակրթական գործընթացի, անցկացվող վերապատրաստման դասընթացների վերաբերյալ, պատասխանել է հյուրերի հարցերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter