HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարեն Կարապետյանն Արցախում այցելել է ուսումնական հաստատություններ և արտադրամաս

Պաշտոնական այցով Արցախի Հանրապետությունում գտնվող վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ուսումնական հաստատություններ և արտադրամաս: ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ վարչապետը նախ այցելել է Շուշիում գտնվող Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան:Վարչապետին ներկայացվել են շինարարության և հարակից ոլորտներում ուսանողների համար ստեղծված տեխնիկական հնարավորությունները:

Կարեն Կարապետյանը շրջայց է կատարել ուսումնարանի շենքում, որտեղ գործում է 6 արհեստանոց` հագեցած ուսուցողական բոլոր սարքավորումներով, առկա են տեխնոլոգիայի 6 լսարան, սպորտային դահլիճ, համակարգչային սենյակ, հանրակրթական դասընթացների սենյակներ, լաբորատորիաներ և գրադարան: Նշվել է, որ ԱՀ բոլոր շրջանների և Հայաստանի մարզերի ավելի քան 50 աշակերտի տարեկան տրվում է կացարանի հնարավորություն` կառավարության աջակցությամբ: 

Այնուհետև Կարեն Կարապետյանն այցելել է 2015թ. ստեղծված Շուշիի տեխնոլոգիական համալսարան: Կարեն Կարապետյանին ներկայացվել են համալսարանի գործունեությունը և ձեռքբերումները, ինչպես նաև բուհի գիտահետազոտական լաբորատորիաներում կատարվող աշխատանքների արդյունքները: Համալսարանն ունի 3 ֆակուլտետ, 8 ամբիոն, որտեղ ուսում են ստանում բակալավրի, մագիստրատուրայի և միջին մասնագիտական առկա ուսուցման համակարգի ուսանողներ: 

Կ․ Կարապետյանը ծանոթացել է նաև Մարտունու շրջանում գտնվող Թաղավարդ գյուղում գործող «Ռեպսիդ» ձեթի գործարանի արտադրատեսակներին: Վարչապետին ներկայացվել է, որ ձեռնարկությունն արցախյան մաքուր հումքով արտադրում է արևածաղկի, հլածուկի ու կտավատի ռաֆինացված և չռաֆինացված ձեթ, և ընթացիկ տարում դրա համախառն արտադրանքն անցել է 2200 տոննան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter